Արցախի Վերածննդի տոնի խորհուրդը այս դժվարին իրավիճակում պարտավորեցնում է մեզ թևաթափ չլինել. Արտակ Բեգլարյան

Արցախի Վերածննդի տոնի խորհուրդը այս դժվարին իրավիճակում պարտավորեցնում է մեզ թևաթափ չլինել. Արտակ Բեգլարյան

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը լուսանկարներ է հրապարակել այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած քայլերթից, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Արցախյան շարժման արժեքներն ու Արցախի Վերածննդի տոնի խորհուրդը այս դժվարին իրավիճակում պարտավորեցնում են մեզ թևաթափ չլինել ու կիսատ չթողնել մեր ազգային իրավունքների, ազատությունների ու արժանապատվության համար պայքարի երթը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում