Հայաստանը կմասնակցի «Բանակ - 2020» ռազմատեխնիկական համաժողովին
Օգոստոսի 23-29-ը մերձմոսկովյան Կուբինկայում կանցկացվի «Բանակ - 2020» ռազմատեխնիկական համաժողովը:
Համաժողովը խոստանում է լինել ամենամեծը պատմության մեջ: Ցուցահանդեսին կմասնակցեն 72 պետություններից ավելի քան 1500 ընկերություններ, նրանք կներկայացնեն սպառազինության եւ տեխնիկայի ավելի քան 28 000 նմուշներ: Ազգային ցուցանմուշներ կներկայացնեն Բելառուսը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ղազախստանը եւ Պակիստանը:
«Բանակ - 2202»-ի աշխատանքին կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ՝ Հայաստանից, Վիետնամից, Իրանից, Լիբանանից եւ այլ երկրներից:
Ցուցահանդեսի տարածքն այս տարի մեծացել է մինչեւ ռեկորդային 320 000 քառակուսի մետրի: Ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով այգում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, ավելացել է կայանատեղերի քանակը եւ համաժողովի հարթակների միջեւ տարածությունը:
Համաժողովի շրջանակներում սպասվում են բանակցությունների անցկացում եւ արտասահմանյան պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումներ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ՌԴ գործադիր իշխանության դաշնային այլ մարմինների ղեկավարության եւ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ:
Կարծիքներ