Կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների, Մեծավան գյուղի գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 12-ին, ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Վանաձոր» թաղամասի, Մեծավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:
Կարծիքներ