Ապավինելու ենք քաղաքացիների ողջամտությանը. Ասոյանը` հունվարի 1-ից կիրառվող սահմանափակումների մասին

Ապավինելու ենք քաղաքացիների ողջամտությանը. Ասոյանը` հունվարի 1-ից կիրառվող սահմանափակումների մասին

2021 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիների մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագրի վերաբերյալ սահմանափակումների կիրառումը վերահսկելու մեխանիզմները մշակման փուլում են:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես են վերահսկելու հունվարի 1-ից կիրառվող սահմանափակումները:

«Ամեն պարագայում ապավինելու ենք քաղաքացիների ողջամտությանը և տնտեսավարողների բարեխղճությանը՝ կիրառելով նաև վարչական պատասխանատվությունը, որը, իհարկե, շատ կարևոր է, սակայն բոլոր դեպքերի համար լուծում չէ»,- ասաց Ասոյանը:

Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում