Գեղարքունիքի մարզի մի քանի հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Աբովյան փողոցի, Սայաթ-Նովա փողոցի թիվ 18, 20, 22, 24, 26 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան, Մյասնիկյան, Գետափնյա, Սայաթ-Նովա փողոցների, Գեղհովիտ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Կարծիքներ