Մարոկկոն վերաբացում է դեսպանատունն Իրաքում 18 տարվա ընդմիջումից հետո

Բաղդադում Մարոկկոյի դեսպանատունը շաբաթ օրը վերաբացվել է 18 տարվա ընդմիջումից հետո։ Արարողությանը մասնակցել են Թագավորության և Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Նասեր Բուրիտան և Ֆուադ Հուսեյնը, հաղորդում է Hespress տեղեկատվական պորտալը։
Ինչպես նշվում է, հյուսիսաֆրիկյան թագավորության ԱԳՆ ղեկավարը Հուսեյնին հավաստիացրել է «Մարոկկոյի աջակցությունն Իրաքի միասնությանն ու ինքնիշխանությանը»։ Դիտորդների կարծիքով՝ Բուրիտայի այցը մեծ նշանակություն ունի և նոր փուլ է բացում Մարոկկոյի և Իրաքի հարաբերություններում։
Կարծիքներ