Վարդաշենում 15 հա խոտածածկույթ է այրվել

Վարդաշենում 15 հա խոտածածկույթ է այրվել

Հուլիսի 28-ին, ժամը 14։35-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրհեհը մեկուսացվել է ժամը 16։48-ին, մարվել՝ 17։19-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ, 3 ծառ, 3 կոճղ։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում