ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր կժամանի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր կժամանի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունն այսօր կժամանի Հայաստան։

Զասը Հայաստանում կլինի սեպտեմբերի 20-25-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը։

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին հանձնարարվել է ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում