Ամենամեծ պատիժը այն հանրային պարսավանքն ու ծաղրուծանակն է որին արժանանում են նրանք. Պապոյան

Ամենամեծ պատիժը այն հանրային պարսավանքն ու ծաղրուծանակն է որին արժանանում են նրանք. Պապոյան

Շատ են հարցնում, թե այսօրվա վարքի համար ի՞նչ պատժի պետք է արժանանան պատգամավորի մանդատ ունեցող այդ մարդիկ։ Կարծում եմ, որ ամենամեծ պատիժը այն հանրային պարսավանքն ու ծաղրուծանակն է, որին արժանանում են նրանք։

Այս մասին ֆեյսբուքում, անդրադառնալով այսօրվա միջադեպին՝ գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Մկրտչյանը ներս էին խուժել Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվող առողջապահության նախարարության շենք։

Վերջիններս, չենթարկվելով շենքում անվտանգության ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, նրանց խնդրանք-հորդորներին, անցնել էին անվտանգության ձողերի տակով, շարժվել դեպի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ, մտել նիստերի դահլիճ, վիրավորել նախարարին և գետնին թափել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների մասունքների լուսանկարները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում