Պատգամավորական մանդատը տրվում է ժողովրդի շահերին ծառայելու համար, այլ ոչ թե փողոցային խուլիգանի նման պետական կառույցներ ներխուժելու
Պատգամավորական մանդատը տրվում է ժողովրդի շահերին ծառայելու համար, այլ ոչ թե փողոցային խուլիգանի նման պետական կառույցներ ներխուժելու, աշխատանքը խաթարելու ու առավել ևս պատերազմի զոհերի լուսանկարները գետնին շպրտելու համար: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Անշուշտ, փոքրիկ ցանկության դեպքում պատգամավորներին կտրվեր ցանկացած պետական պաշտոնյայի, այդ թվում նաև առողջապահության նախարարի հետ հանդիպման հնարավորություն: Սակայն ակնհայտ է, որ առողջապահության նախարարություն ներխուժած պատգամավորներին դա չէր հետաքրքրում, վերջիններիս նպատակը շոու սարքելն էր` այդ թվում պատերազմի զոհերի նկարները գետնին շաղ տալով: Խուլիգանական պահվածք դրսևորած պատգամավորների պահվածքը պարսավանքի է արժանի, իսկ նրանց տեղը միանշանակ փողոցն է, հավելել է նա։
Կարծիքներ