Մեքսիկայում ֆուտբոլային խաղի ժամանակ ծեծկռտուքի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ
Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել շաբաթ օրը ֆուտբոլի Մեքսիկայի առաջնության «Կերետարո» և «Ատլաս» թիմերի հանդիպման ժամանակ։ Ավելի քան 20 մարդ տուժել է երկրի կենտրոնական մասի համանուն նահանգի մայրաքաղաք Կերետարո քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած բախումների հետևանքով, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Twitter-ում հայտնել է շրջանի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։
«Մահացածների մասին տեղեկություն չկա, տուժել է 22 մարդ, նրանցից ինը տեղափոխվել են կենտրոնական հիվանդանոց, երկուսի վիճակը գնահատվում է ծանր»,- ասվում է գրառման մեջ։ Բախումներ տեղի ունեցան տրիբունաներում և ֆուտբոլի խաղադաշտում հանդիպման երկրորդ խաղակեսում, երբ «Ատլասը» առջևում էր 0:1 հաշվով։
Նախնական տվյալներով՝ իշխանությունների ներկայացուցիչներին հաջողվել է կալանավորել անկարգությունների առնվազն 10 մասնակցի։ Ֆուտբոլի առաջնության ղեկավարությունը խոստացել է կատարվածի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել եւ որոշել է կիրակի չանցկացնել 9-րդ տուրի մնացած հանդիպումները։
Կարծիքներ