Ամստերդամ ժամանած ինքնաթիռի շասսիի հատվածում մարդկային մարմին է հայտնաբերվել

Նիդերլանդների թագավորական ռազմական ոստիկանությունը հետաքննություն է սկսել ինքնաթիռի շասսիի հատվածում մարդու մարմնի հայտնաբերման առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ռազմական ոստիկանության հաղորդագրությանը, մարմինը հայտնաբերվել է նիգերիական Լագոս քաղաքից Ամստերդամի օդանավակայան ժամանած օդանավում:
«Հետաքննում ենք Լագոսից (Նիգերիա) ժամանած ինքնաթիռի շասսիում մարդկային մնացորդների հայտնաբերման գործը»,- ասվում է իրավապահների հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մահվան հանգամանքներն ու մահացածի ինքնությունը պարզվում է:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մարմինը հայտնաբերվել է KLM ավիաընկերության օդանավում:
Կարծիքներ