Կանխատեսվում են ուժգին մագնիսական փոթորիկներ. ինչ է սպասվում Ամանորի գիշերը

Կանխատեսվում են ուժգին մագնիսական փոթորիկներ. ինչ է սպասվում Ամանորի գիշերը

Դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած առավելագույն X մակարդակի արևային բռնկումը առաջացրել է պլազմայի արտանետում:

Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Ելնելով արտանետման հետագծի և շարժման արագության մոդելավորումից եզրակացվել է, որ երկու պլազմային ամպեր արտանետվել են արտաքին տարածություն՝ Երկրի ուղղությամբ: Ըստ հաշվարկների՝ դրանք մեր մոլորակ կհասնեն առաջիկա երեքշաբթի՝ դեկտեմբերի 31-ին Երևանի ժամանակով առավոտյան 08:30-ին, և կառաջացնեն մագնիսական փոթորիկներ։

ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և ՌԴ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի տվյալների համաձայն կեսօրից հետո այն կբարձրանա միջինից ուժեղ ինտենսիվությամբ, G2-G3 աստիճանների, այնուհետև աստիճանաբար կթուլանա:

Ամանորի գիշերը սպասվում է արեգակնային նյութի երկրորդ ամպի ժամանում, իսկ գիշերվա երկրորդ կեսին հնարավոր է գեոմագնիսական դաշտի խախտումների երկրորդ ալիք՝ G1-G2 դասերի թույլից միջին մագնիսական փոթորիկի ինտենսիվությամբ։ Կանխատեսվում է, որ Երկրի մագնիսոլորտում լարվածությունների ավարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 1-ի կեսօրին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում