Լիբանանի Տրիպոլի քաղաքում անկարգությունների ժամանակ դեռահաս է տուժել
Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլիի քաղաքի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում դեռահասը գլխի վնասվածք է ստացել, հաղորդում է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Մոտ 15 տարեկան տղան եղել է ցուցարարների մեջ, երբ ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին Նուր հրապարակում։
Դեռահասը գլխի վնասվածքով եւ անգիտակից վիճակում հոսպիտալացվել է։
Ցուցարարները շարունակում են քարկոծել քաղաքապետարանի շենքը, ոստիկանությունը պատասխանում է արցունքաբեր գազով:
Տրիպոլիում անկարգություններ են սկսվել երկուշաբթի։ Մարդիկ դուրս են եկել փողոցներ ՝ պահանջելով բարելավել կենսապայմանները՝ վախենալով սովից։ Ցույցերի մասնակիցները իշխանություններին մեղադրում են անգործության մեջ եւ հանդես են գալիս կորոնավիրուսի պատճառով երկարացված կարանտինի դեմ:
Կարծիքներ