Երեք հայ ըմբիշներ այսօր կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար
Ուֆայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան (Մ-21) առաջնությունում երեք հայ ըմբիշներ այսօր կպայքարեն բրոնզե մեդալների համար: 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը բրոնզի համար պայքարում կմրցի Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի հետ: Իսկ 74 կգ քաշային Արմեն Մուսիկյանը և 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը դեռ անցկացնելու են սփոփիչ գոտեմարտեր:
Կարծիքներ