Ստեփանակերտի նոր թաղամասում մեկնարկել են թվով 3-րդ բազմահարկ շենքի կառուցման աշխատանքները
Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում կառուցվող նոր թաղամասում մեկնարկել են թվով 3-րդ բազմահարկ շենքի կառուցման աշխատանքները, տեղեկացնում են Քաղաքաշինության նախարարությունից։
Շենքը բաղկացած կլինի 3 մասնաշենքից և կունենա 9 հարկ։ Այժմ իրականացվում է մի մասնաշենքի հիմքի կառուցման աշխատանքները, իսկ մյուս երկուսինը կմեկնարկեն առաջիկայում։
Շենքի կառուցապատման աշխատանքները կատարում է «Պանտ» ՍՊ ընկերությունը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։
Կարծիքներ