Որ ուխտազանցի կողքին ուզում եք եղեք, բայց, Աստծու սիրուն, մի՛ ասեք, թե եկեղեցու կողքին եք. Ռուբինյան

Որ ուխտազանցի կողքին ուզում եք եղեք, բայց, Աստծու սիրուն, մի՛ ասեք, թե եկեղեցու կողքին եք. Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վերջին օրերին մեծ քննարկումների պատճառ դարձած թեմային:

«Այսօր աչքովս ընկավ, որ մի շարք ընդդիմադիր գործիչներ ասում են մոտավորապես հետևյալը.

«Ինչքան էլ սուրբ ուխտեր խախտած լինեն ու քանի երեխա էլ ունեցած լինեն կուսակրոն հոգևորականները, մենք եկեղեցու կողքին ենք, որովհետև իշխանությունները վատն են»։

Սիրելինե՛րս, ես, իհարկե, դեմ չեմ, որ ուխտազանցի կողքին ուզում եք եղեք, բայց, Աստծո սիրուն, մի՛ ասեք, որ եկեղեցու կողքին եք:

Դուք եկեղեցու կողքին չեք, դուք ձեր ընդդիմադիր սրբազան գործընկերների՝ ձեր քաղաքական պարտնյորների կողքին եք: Սուրբ եկեղեցին մի՛ դարձրեք ձեզ վահան, պետք չէ:

Եկեղեցական կանոնը հստակ է՝ բարձրագույն եկեղեցական ղեկավարությունը պիտի լինի կուսակրոն, հետևաբար անհնար է լինել կուսակրոնության ուխտը խախտողի կողքին ու միաժամանակ ասել, որ եկեղեցու կողքին ես:

Նույն կերպ, օրինակ, անհնար է ասել «Նախագահը կեղծել է ընտրությունները, բայց ես իր կողքին եմ, որովհետև այսպես ու այնպես»:

Չնայած ի՞նչ եմ խոսում, դուք դա էլ եք արել»,-  գրել է Ռուբինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում