Հորդառատ անձրևների հետևանքով վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը
Լոռու մարզպետարանից հայտնում են, որ հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում մայիսի 25-ի ժամը 23.00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք-շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։
Կարծիքներ