Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագավորին՝ ծննդյան օրվա առթիվ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագավորին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ Twitter-ի էջում շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի Թագավորին՝  ծննդյան օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արտգործնախարար Միրզոյանը  այդ առթիվ բարգավաճում և  շարունակական հաջողություններ է մաղթել Մեծ Բրիտանիայի ժողովրդին։

«Մենք աշխատում ենք Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, որը հիմնված է ռազմավարական երկխոսության և ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքների վրա»,- գրել է արտգործնախարար Միրզոյանը։

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել արտգործնախարար Արարատ Միրզոյանին և ՀՀ ԱԳՆ-ին ջերմ ուղերձի համար։

«Լիովին համամիտ եմ ամուր համագործակցության կարևորությանը՝ մեր ընդհանուր նպատակների և արժեքների առաջմղման համար: Մենք հանձնառու ենք աջակցելու  Հայաստանի ժողովրդավարությանը, անվտանգությանը և կայուն զարգացմանը»,- արձագանքել է դեպան Գալագերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում