Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում շարունակվում են առաջին նստաշրջանի աշխատանքները:
Նախատեսվում է, որ խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահի երրորդ տեղակալ:
Թեկնածուն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն է: Նախորդ նիստում երկու անգամ քվեարկությամբ ԱԺ-ն Սաղաթելյանին չընտրեց:
Երրորդ անգամ ևս առաջադրվեց նրա թեկնածությունը:
ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունից հետո խորհրդարանը կանցնի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը:
Կարծիքներ