Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լռության համար պոռնոաստղին գումար վճարելու գործով
Նյու Յորքի դատարանը որոշել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչել լռության համար պոռնոաստղին գումար վճարելու գործով՝ առանց պատժամիջոց կիրառելու։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Թրամփը ազատվել է կալանքից, տուգանքներից և փորձաշրջանից։
Դոնալդ Թրամփը իր փաստաբանի հետ դատարանի դիմաց հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ։ Նա մեղադրական դատավճիռը համարել է «վհուկների քաղաքական որս» և խոստացել է բողոքարկել դատարանի որոշումը։
Թրամփը կդառնա առաջին նախագահը, որը պաշտոնը կստանձնի քրեական դատվածությամբ:
Կարծիքներ