Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատն անցկացրել է «Հրդեհաշիջման կազմակերպումը հյուրանոցներում» ուսումնավարժանք

Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատն անցկացրել է «Հրդեհաշիջման կազմակերպումը հյուրանոցներում» ուսումնավարժանք

Մարտի 28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից անց է կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջման կազմակերպումը հյուրանոցներում» թեմայով:

Ուսումնավարժության նպատակն էր նպաստել հրդեհաշիջում իրականացնող անձնակազմի մարտավարական հմտությունների զարգացմանը, հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը:

Ուսումնավարժության ընթացքում կատարվել է հյուրանոցի աշխատակիցների և հյուրերի տարհանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում