Առողջապահության նախարարի առաջին տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Առողջապահության նախարարի առաջին տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չժոու Խուն Յուի հետ:

Կողմերը քննարկել են COVID-19-ի և ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում ստեղծված առողջապահական բարդ իրադրությունը և երկկողմ համագործակցության հնարավորությունները:

Բարձր գնահատելով մինչ այժմ Չինաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը Հայաստանի առողջապահական համակարգին, մասնավորապես` COVID-19-ի դեմ պայքարում` նախարարի առաջին տեղակալը նշել է, որ երկարաժամկետ խնդիրներին դիմակայելու առումով Հայաստանը կարիք ունի Չինաստանի կողմից մարդասիրական օգնության` առողջապահական սարքերի, պարագաների և նյութերի  տեսքով:

Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի առողջապահական համակարգին հնարավոր օժանդակություն ցուցաբերելու առնչությամբ:

Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շարունակել համագործակցությունը առողջապահության բնագավառում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում