Լավրովը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել սահմանագծման և սահմանազատման աշխատանքները

Լավրովը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել սահմանագծման և սահմանազատման աշխատանքները

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ` Արարատ Միրզոյանի և Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին՝ նշելով, որ գործընթացը  անհրաժեշտ է սկսել հնարավորինս շուտ։ 

«Ռուսական կողմը ընդգծել է հնարավորինս շուտ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և հետո արդեն սահմանազատման աշխատանքները, ինչպես նաև գործնական տարածք տեղափոխել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ձեռքբերած համաձայնությունները՝  եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որոնք վերաբերվում են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը», - ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում