Իրականացված 678 սուբվենցիոն ծրագիր, բարեկարգված 570 կմ ճանապարհ. ՀՀ կառավարության 2021-ի գործունեությունը՝ ամփոփ
Անցած 2021 թվականին ՀՀ կառավարության կողմից իրականացվել է 678 սուբվենցիոն ծրագիր, հիմնանորոգվել, նորոգվել ու բարեկարգվել է 570 կմ ճանապարհ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջը:
Անցած տարում վերսկսվել են Հյուսիս-hարավ ներդրումային ծրագրի աշխատանքները, մեկնարկել են Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրի կառուցման աշխատանքները:
2021 թվականին Հայաստանի Հանրապետության և ԱՄԷ-ում գրանցված «Մասդար» ընկերության միջև ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր․ Հայաստանում կկառուցվի 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Կարծիքներ