Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր էջում կարևոր նորություն է հայտնել:

«Նախօրեին տեղի է ունեցել Գարեգին Բ վեհափառ հայրապետի հանդիպումը Բագրատ արքեպս․ Գալստանյանի հետ։ Մասնակցել են երկու այլ եպիսկոպոսներ։

Հուսամ, սրբազան հայրը ականջալուր կլինի վեհափառի և սրբազան հայրերի հորդորներին, կգտնվի իր եկեղեցական կոչման բարձրության վրա, թույլ չի տա սասանել Ամենայն հայոց կաթողիկոսական գահը և հայ եկեղեցու հեղինակությունն ու վարկը։

Վաղը սպասենք ստեղծված իրավիճակի և եկեղեցու մասնակցության վերաբերյալ Մայր աթոռի պարզաբանմանը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում