Դադարել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների հոսքը Հայաստան

Դադարել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների հոսքը Հայաստան

ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 632 է, թիվը փոփոխության չի ենթարկվել, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, թե հաշվառված քաղաքացիների թիվը շարունակում է մնալ շուրջ  99 տոկոս։

«Ժամանածների շուրջ 75 տոկոսն այս պահին գտնվում են տարբեր մարզերում։ Արագածոտնում է գտնվում 3967 արցախցի, Արարատում՝ 18 հազար 212, Արմավիրում՝ 8 հազար 44, Գեղարքունիքում՝ 5125, Լոռիում 4107, Կոտայքում՝ 21 հազար 593, Շիրակում՝ 3707, Սյունքիում՝ 5444, Վայոց ձորում՝ 2134, Տավուշում՝ 3 հազար 139 արցախցի»,- նշեց Բաղդասարյանը։

«Այժմ ընթանում է նրանց տեղավորման հարցն արդեն իսկ վարձակալած  բնակարաններում»,- ասաց վարչապետի խոսնակը։

Այսօր որոշակի թվով բռնի տեղահանված արցախցիներ իրենց քարտային հաշվիվներին կստանան պետության կողմից տրված 100 հազար դրամները, բուն գործընթացը ավելի ինտենսիվ կմեկնարկի երկուշաբթիից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում