Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները

Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները

ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,-ասված է արձանագրության մեջ:

Ըստ այդմ, Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է հրաժարական տալու մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատրյանի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում