Իրանի Արդաբիլ քաղաքում գազի պայթյուն է տեղի ունեցվել. կան զոհեր ու վիրավորներ

Իրանի Արդաբիլ քաղաքում գազի պայթյուն է տեղի ունեցվել. կան զոհեր ու վիրավորներ

Իրանի հյուսիսարևմտյան Արդաբիլ քաղաքի բնակելի համալիրներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 14-ը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

Հզոր պայթյունի հետևանքով հիմնահատակ ավերվել է երկու շենք, ևս մի քանիսը վնասվել են:

Երկու զոհվածների մարմինները դուրս են բերվել փլատակներից, տուժածներն էլ հոսպիտալացվել են:

Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել: Ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել գազի արտահոսք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում