Փարիզում կողոպտել են անտիկ իրերի հավաքորդի բնակարանը՝ 500 000 եվրոյի վնաս պատճառելով
Փարիզում թալանել են հաղորդավարուհի և անտիկ իրերի հավաքորդ Կարոլին Մարջերիդոնի բնակարանը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Le Parisien պարբերականին:
Ֆրանսուհու բնակարանը գտնվում է Փարիզի 17-րդ շրջանում: Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ 12:20-19:30-ի սահմանում, երբ տանը ոչ ոք չի եղել:
Իրավապահների հաղորդմամբ՝ կողոպտիչները տարել են ժամացույց, ոսկերչական զարդեր, կաշվե իրեր և գումար: Նախնական գնահատականով՝ վնասի չափը կազմում է առնվազն 500 000 եվրո: Փարիզի ոստիկանությունը հետաքննություն է սկսել կողոպուտի գործով:
Մարջերիդոնը Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող ծրագրի հաղորդավարուհին է, որն ամեն օր եթեր է դուրս գալիս France 2 հեռուստաալիքով: Հաղորդման շրջանակներում մասնագետները գնահատական են տալիս տարատեսակ անտիկ իրերի, որոնք ներկայացվում են տերերի կողմից:
Կարծիքներ