Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված

Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում,  հուլիսի 2-ին, ժամը 9:00 սահմաններում, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկատվական կենտրոնից, այս պահին ստուգվում է զանգի իսկությունը։

Դեպքի վայրում են ոստիկաններ։       

Հետևեք մեզ նաև Տելեգրամում