Մեքսիկայում «Օտիս» փոթորկի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել

Մեքսիկայում «Օտիս» փոթորկի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել

Մեքսիկայի հարավ-արևմտյան ափին մոլեգնող հինգերորդ կարգի «Օտիս» փոթորիկը դարձել է առնվազն 27 մարդու մահվան պատճառ, չորսը համարվում են անհետ կորած:  

Այս մասին հայտնում է «Եվրոնյուզ»-ը:

Ըստ աղբյուրի՝ լրջորեն տուժել է Գերերո նահանգի խոշորագույն քաղաքներից  մեկը ՝ Ակապուլկոն։  Օդերևութաբանները նշում են, որ փոթորիկն ուժ է ստացել չափազանց արագ: Տուժել է նաև Ակապուլկո հայտնի առողջարանային քաղաքը։ Վատ եղանակի պատճառով քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է ։

Հազարավոր մեքսիկացիներ մնացել են առանց տանիքի և առաջին անհրաժեշտության իրերի հասանելիության:

Իշխանությունները զինվորականներ են ուղարկել փլատակները մաքրելու համար։  Ակապուլկո արվարձանի բնակիչները փակել են ճանապարհը՝  կառավարությունից պահանջելով սնունդ և ջուր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում