Կարմիր Խաչը կորցրել է կապը Գազայի բոլոր աշխատողների և գործընկերների հետ

Կարմիր Խաչը կորցրել է կապը Գազայի բոլոր աշխատողների և գործընկերների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պաղեստինյան մասնաճյուղը կորցրել է կապը Գազայի հատվածի բոլոր ներկայացուցիչների, գործընկերների և օգնության աշխատակիցների հետ։

«Գազայում տագնապալի իրավիճակ է, և մենք կորցրել ենք բոլոր կապերը մեր թիմերի հետ», - ասված էկազմակերպությունը X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում:

ԿԽՄԿ-ի պաղեստինյան ստորաբաժանումը նաև հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները դադարեցրել են ֆիքսված, բջջային և ինտերնետ կապը, ինչը լուրջ ազդեցություն է ունեցել հիմնական ծառայությունների, այդ թվում՝ շտապ բժշկական օգնության ծառայության վրա:

Ավելի վաղ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էին Գազայի հատվածում իրենց աշխատակիցների հետ կապի կորստի մասին։ Երկու կազմակերպություններն էլ կոչ են արել անհապաղ պաշտպանել բոլոր քաղաքացիական բնակչությանը տարածաշրջանում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում