«Բարսելոնայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Խետաֆե»

«Բարսելոնայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Խետաֆե»

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյան կես տարվա վարձակալությամբ տեղափոխվեց «Խետաֆե», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է հինգ հանդիպման, մեկնարկային կազմում եղել է մեկ անգամ։

Ավելի վաղ «Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել էր, որ մեկնարկային կազմում չընդգրկվող երիտասարդ ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել վարձակալությամբ խաղալ այլ թիմերում եւ ունենալ մշտական պրակտիկա։

Կառլես Ալենյայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում