ԷՄԳ-ն մինչեւ մինչճգնաժամային մակարդակ նավթի պահանջարկի վերականգնում Է սպասում 2023 թվականից ոչ շուտ
Նավթի գլոբալ պահանջարկի վերականգնում մինչեւ մինչճգնաժամային մակարակ տեղի կունենա 2023 թվականից ոչ շուտ: Այդ մասին ասված Է մինչեւ 2026 թվականն ընկած ժամանակամիջոցում նավթի շուկայի վերաբերյալ Էներգետիկայի միջազգային կազմակերպության (ԷՄԳ) կանխատեսման մեջ, որն ստացվել Է ՏԱՍՍ-ում:
ԷՄԳ-ն նշում Է, որ նավթի համաշխարհային պահանջարկը տակավին իր վրա զգում Է կորոնավիրուսի համավարակի հետեւանքները: Գործակալության տվյալներով՝ 2020 թվականին նավթի ահանջարկն օրական գրեթե 9 միլիոն բարելով ցածր Էր 2019 թվականի մակարակից: «Ավելի շեշտակի քաղաքական միջոցների եւ պահվածքային մոդելների բացակայությամբ աճի երկարաժամկետ դրայվերները կշարունակեն ավելացնել նավթի պահանջարկը»,- նշված Է հաշվետվությունում: Ըստ որում մինչեւ 2026 թականը նավթի գլոբալ սպառումը կարող Է հասնել օրական 104,1 միլիոն բարելի, ինչն օրական 4,4 միլիոն բարելով ավելի Է 2019 թվականի մակարդկից, կարծում են ԷՄԳ-ում: Գործակալության փորձագետներն ընդգծում են, որ համավարկի տեւական հետեւանքներն «Էներգիայի ցածրածխածնային աղբյուրների անհետաձգելի Էներգաանցման» հետ զուգակցմամբ կարող Է նշանակել, որ նավթի պահանջարկը այլեւս երբեք չի վերականգի իր մինչհամավարակային հետագիծը»:
Պահանջարկի վերականգնման գործում ամենամեծ ավանդը կներդնեն Չինաստանը եւ Հնդկաստանը: ՕՊԷՔ-ի երկրներն առաջիկա հինգ տարում կապահովեն նավթի համաշարահային հանույթի հիմնական աճը, ԱՄՆ-ը համեստ ավանդ կներդնի հանույթի ավելացման գործում: ԱՄՆ-ում արդյունահանման դանդաղումն ՕՊԷՔ+-ի երկրի համար ուղի Է բացում նավթի առաջարկի մեծ մասի վերականգնման համար, կարծում են ԷՄԳ-ում: ՕՊԷՔ+-ի երկրների կողմից նավթի արդյունահանումը 2020 թվականից մինչեւ 2026 թականն ընկած ժամանակամիջոցում կավելանա օրական 6 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 54 միլիոն բարել, մինչդեռ ՕՊԷՔ+-ի մեջ չմտնող երկրները հանույթը կավելացնեն օրական 4 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 50 միլիոն բարել:
Կարծիքներ