Մասկը 5 միլիարդ դոլար է կորցրել Tesla-ի վթարի մասին լուրերի պատճառով

Մասկը 5 միլիարդ դոլար է կորցրել Tesla-ի վթարի մասին լուրերի պատճառով

SpaceX և Tesla կորպորացիաների ղեկավար Իլոն Մասկը Tesla-ի բաժնետոմսերի գնի անկումից հետո ավելի քան 5 միլիարդ դոլար է կորցրել: Դա պայմանավորված է էլեկտրամոբիլի մասնակցությամբ վթարի մասին լուրերով, հետևում է Forbes Real-Time-ի և սակարկության տվյալներից:

Այժմ Մասկի կարողությունը կազմում է 174.6 միլիարդ դոլար: Ձեռնարկատերը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երրորդ հորիզոնականում է: Ապրիլի 19-ին Tesla ընկերության բաժնետոմսերն էժանացել են 3.4%-ով՝ կազմելով 714.63 դոլար:

Պատճառը Tesla էլեկտրամոբիլի մասնակցությամբ վթարի մասին տեղեկատվությունն էր: Պատահարի արդյունքում երկու մարդ է զոհվել: ՃՏՊ-ն տեղի է ունեցել Տեխասում:

Նախնական տվյալներով, մեքենան շարժվել է մեծ արագությամբ և չի հասցրել շրջադարձ կատարել, որի պատճառով դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին:

Դեռևս հայտնի չէ՝ վթարի պահին միացե՞լ է արդյոք լրիվ ավտոպիլոտի նոր գործառույթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում