ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (ՀԿԵ) Գյումրու կայարանի տարածքում անց է կացրել «Երկաթուղային վթարի դեպքում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
«Մարտի 24-ին Գյումրի քաղաքում անցկացվել են ՆԳՆ ՓԾ պլանով նախատեսված Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքներ:
Առաջին փուլում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կ. Ցուցուլյանը պարապմունքի մասնակիցների հետ անց է կացրել խորհրդակցություն, տվել մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:
Երկրորդ փուլը շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու կայարանի տարածքում. համատեղ անց է կացվել ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ