Լեռնակերտի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները երկրորդ փուլում են
Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ է Լեռնակերտի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
Նախորդ տարի իրականացվել են մշակույթի տան 190 քառակուսի մետր հատվածի՝ որպես հանդիսությունների տան վերակազմավորման աշխատանքները, 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ավարտին հասցնել Լեռնակերտ համայնքի մշակույթի տան վերջնական նորոգման աշխատանքները։
Ծրագրի արժեքը 9 մլն 942 հազար դրամ է, գումարի 50 տոկոսը կհատկացնի պետությունը, 50 տոկոսը՝ համայնքը։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լևոն-Լիլիթ» ՍՊԸ-ն։
Կարծիքներ