Լուկաշենկոն և Սի Ցզինպինը պայմանավորվել են առաջիկայում հանդիպումներ ունենալ

Լուկաշենկոն և Սի Ցզինպինը պայմանավորվել են առաջիկայում հանդիպումներ ունենալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը փոխանակել են իրենց երկրներ այցելելու փոխադարձ հրավերներ։ Այս մասին շաբաթ օրը Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Չինաստանում Բելառուսի դեսպան Յուրի Սենկոն։

«Առաջնորդները պայմանավորվել են առաջիկայում հանդիպումներ անցկացնել, եղել է հրավեր այցելելու Բելառուսի Հանրապետություն, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը՝ ի դեմս նախագահի, հրավիրել է մեր նախագահին այցելելու Չինաստան մոտ ապագայում»,- ասել է դեսպանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում