Ինչ են խոսել վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը․ մանրամասներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղարի հետ երեկ երեկոյան տեղի ունեցած հեռախոսազանգին։
Նա մանրամասնեց, թե ինչ հարցեր են քննարկվել։
«Հեռախոսազրույցի առաջին արձանագրումը երկրների միջև ռազմավարական գործունեության նկատամամբ վերաբերմունքի հետաքրքրության վերահաստատումն էր, և արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել գործող վարչակազմի համար։
Երկրորդ թեման խոսկացության տարածաշրջանային իրավիճակն է եղել, մասնավորապես խաղաղության գործընթացը և ԱՄՆ պետքարտուղարը նույնպես արձանագրեց, որ կարևոր փուօ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը և բանակցությունները հաջողությամբ ավարտելը»,- ասաց վարչապետը։
ՀՀ Կառավարության ղեկավարը ընդգծեց, որ կարծիքներ են փոխանակվել, որ այս արդյունքը չպետք է կորսվի և խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի ու վավերացվի երկու երկրներում․ «Արձանագրել ենք, որ այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ, և պայմանավորվել ենք, որ կշարունակենք բարձր մակարդակի շփումները»։
Կարծիքներ