Երևանի բնակարաններից մեկում անգիտակից վիճակում գտնվող քաղաքացի է հայտնաերվել
Հուլիսի 31-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել են անգիտակից վիճակում գտնվող Ջեմմա Ե․-ին (ծնված 1935 թ․): Նրան շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։
Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Կարծիքներ