Կյանքից հեռացել է հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը
Մահացել է ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել են նրա ընկերները։
Նա 79 տարեկան է:
Պապիկյանը եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։
Այնուհետև եղել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը:
Նա Հայաստանի ժուռնալիստների միության անդամ էր։
Կարծիքներ