Վոլգոգրադի գաղութի բանտարկյալները 4 աշխատակցի են սպանել

Վոլգոգրադի գաղութի բանտարկյալները 4 աշխատակցի են սպանել

Վոլգոգրադի թիվ 19 գաղութում բանտարկյալները պատանդ են վերցրել գաղութի 8 աշխատակցի և 4 դատապարտյալի։ Աշխատակիցներից 4-ը մահացել է, 4-ը՝ վիրավորվել, հայտնում է ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը։ 

«Հանցագործները տարբեր աստիճանի վնասվածքներ են հասցրել 4 աշխատակցի, որոնցից 3-ը մահացել է տեղում, 1-ը՝ հիվանդանոցում»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ պատանդներին ազատելու գործողությանը մասնակցած աշխատակիցների մեջ վիրավորներ չկան։ Գերատեսչությունը խոստացել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել պատանդառության ժամանակ վիրավորված աշխատակիցների ընտանիքներին։

Հիշեցնենք՝ կարգապահական հանձնաժողովի նիստում չորս բանտարկյալ հարձակվել էր աշխատակիցների վրա՝ պատանդ վերցնելով նրանց։ Հատուկջոկատայիններն ավելի ուշ վնասազերծել էին պատանդառուներին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում