Հայ հրաձիգները 4-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում
Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դուրս են եկել եզրափակիչ, որտեղ զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը:
10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել մրցանակային տեղերից: Բենիկ Խլղաթյանը 575 միավորով գրավել է 36-րդ տեղը, իսկ Էլմիրա Կարապետյանը 564 միավորով 57-րդ տեղում է:
Էլմիրա Կարապետյանը հանդես է եկել նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում:
Հայ հրաձիգները մրցավայր են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ։
Կարծիքներ