Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Դուզջե նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Anadolu գործակալությունը ։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 15:40-ին՝ 18,02 կմ խորության վրա։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուզջե քաղաքում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում