ՆԱՏՕ-ում արդեն մեղավոր են ճանաչել Ռուսաստանին Չեխիայում պայթյունի մեջ
ՆԱՏՕ-ում հայտարարել են 2014 թվականին չեխական Վրբետիցե գյուղում սպառազինությունների պահեստի պայթյունի դեպքում Ռուսաստանի հնարավոր մասնակցության հետաքննության գործում Չեխիային սատարելու մասին, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք սատարում ենք մեր դաշնակցին՝ Չեխիայի Հանրապետությունը, իր տարածքում Ռուսաստանի չարամիտ գործողությունների դեմ պայքարի եւ հետաքննության հարցում: Այդ գործողությունները համապատասխանում են Ռուսաստանի վտանգավոր վարքագծի մոդելին»,-գործակալությանն ասել է Միության ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «աջակցություն է հայտնում Վրբետիցեում պայթյունի ժամանակ զոհվածների մտերիմներին: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Կարծիքներ