Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի հյուսիսում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կունդուզ քաղաքից 204 կմ դեպի արեւելք, որտեղ ապրում է մոտ 161 հազար մարդ։
Ավերածությունների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ