IFJ-ը եվրոպական երկրներին կոչ է արել չօգտագործել լրատվամիջոցները որպես զենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամում
Բրյուսելում տեղակայված Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) կոչ է արել եվրոպական երկրներին չօգտագործել լրատվամիջոցները որպես զենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև քաղաքական ճգնաժամում և հարգել տեղեկատվության իրավունքը։ Այս մասին ասված է IFJ-ի հայտարարության մեջ, որը ստացել է ՏԱՍՍ-ը՝ ի պատասխան Գերմանիայում RT DE հեռարձակման և գերմանական Deutsche Welle մեդիաընկերության Ռուսաստանում հեռարձակման արգելքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցմանը։
«Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ են անում եվրոպական իշխանություններին, որտեղ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի շուրջ ուժեղացված լարվածությունը հանգեցրել է ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումների և սպառնալիքների ավելացմանը, խուսափել մեդիան որպես զենք օգտագործել այս ճգնաժամում։ Տեղեկատվության անսահմանափակ հասանելիության իրավունքը հիմնարար իրավունք է»,- ասված է հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում իշխանություններին չօգտագործել լրատվամիջոցները որպես քաղաքական ֆուտբոլի դաշտ»:
Կարծիքներ