Ֆրանսիայի և Բահրեյնի ղեկավարները հայտարարել են էներգետիկ անվտանգության ոլորտում համատեղ աշխատանքի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Բահրեյնի թագավոր Շեյխ Համադ բեն Իսա Ալ Խալիֆան զրույց են ունեցել, որի ընթացքում նրանք իրենց հանձնառությունն են հայտնել աշխատել աշխարհի էներգետիկ անվտանգությունը պաշտպանելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
«Բահրեյնի թագավորը և Հանրապետության նախագահը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ուկրաինական հակամարտությունը, որի հետևանքները, ըստ հայտարարության, «ծանր բեռ են ողջ աշխարհի, ինչպես նաև Միջին Արեւելքի համար, հատկապես էներգիայի մատակարարման եւ սննդի առումով։ Բահրեյնի թագավորը հայտնել է ճգնաժամի խաղաղ կարգավորման իր ցանկությունը: Նրանք պայմանավորվել են միասին աշխատել բոլորի համար էներգետիկ անվտանգությունը պահպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ