Al Jazeera-ն հայտնում է, որ Բաղդադում զինված բախումների զոհերի թիվը հասել է 20-ի
Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «կանաչ գոտում» զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրաքցի բժիշկներին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին երկուշաբթի կեսօրին սկսված և մինչ այժմ Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտում» շարունակվող բախումների ընթացքում 15 զոհերի մասին։ Ավելի քան 300 մարդ վիրավորվել է։
Կարծիքներ